Թայլանդական կղզիներից մեկում, Անդամանի ծովում գտնվող «La Belle Des Oceans» զբոսանավը հայտնվել է վթարային իրավիճակում։ Այս մասին հայտնում է Maritime Bulletin-ը:
Պորտալի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել այսօր՝ նոյեմբերի 25-ին։ Նավը բախվել է ժայռին, ինչի արդյունքում ջուրը սկսել է լցվել նավի մեջ:
Զբոսանավը, որի վրա եղել է 90 ուղևոր և անձնակազմի 60 անդամ, կարողացել են ինքնուրույն հասնել Փխուքեթ: Ներկայումս նավի վրա գտնվող մարդկանց կյանքին վտանգ չի սպառնում: