Միջազգային Քաղաքական 

Ժիրինովսկին առաջարկել է ընդլայնել թույլատրելի ինքնապաշտպանության սահմանները

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին պատրաստվում է Պետդումա ներկայացնել օրինագիծ, որն ընդլայնում է ռուսաստանցիների համար թույլատրելի ինքնապաշտպանության սահմանները։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Իզվեստիա թերթին։

Նա առաջարկել է լրացնել Քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածը («Անհրաժեշտ պաշտպանություն») կետով, ըստ որի, չի կարող ինքնապաշտպանության սահմանափակումը համարվել այն գործողությունները, որոնք ուղղված են անձի և հարազատների, ինչպես նաև ունեցվածքի պաշտպանությունը:

Ժիրինովսկին նշել է, որ քաղաքացիները հաճախ բանտ են նստում՝ ինքնապաշտպանության սահմանները գերազանցելու պատճառով, եթե վնասն ավելին է, քան սպառնալիքը: Նրա կարծիքով՝ սպառնալիքների այդ գնահատման համակարգը կոպիտ է․ «Գործնականում լիարժեք հակահարված կարող է տրվել միայն զինված անձին»,-ասել է նա։

Որպես օրինակ՝ քաղաքական գործիչը հղում է արել ԱՄՆ օրենսդրությանը, համաձայն որի, եթե որևէ անձ ապօրինի մուտք է գործում բնակարան, նրան կարող են սպանել: Ըստ Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության ղեկավարի, տանտիրոջը դրա համար ոչինչ չի լինի, քանի որ «երբ անծանոթը ներխուժում է տուն, անհնար է իմանալ՝ զինված է, թե ոչ, հարձակումը լուրջ է, թե պարզապես վախեցնում է»:

Նույն շարքից