Հասարակություն 

Lamborghini-ն ցույց է տվել նոր սպորտային ավտոմեքենան, որը հնարավոր չէ գնել /Լուսանկարներ

Lamborghini- ն ներկայացրել է նոր սպորտային մեքենա՝ վիրտուալ իրականության համար։ Այս մասին հայտնում է Motor-ը։

«V12 Vision Gran Turismo» կոչվող նոր ավտոմեքենան առանձնանում է իր նորարարական արտաքինով և լավ մշակված դիզայնով:

Lamborghini ընկերությունը չի բացահայտել նախատիպի բնութագիրը վիրտուալ հարթակում, բայց եթե դրանում տեղադրված է Sián ուժային համակարգը, ապա խաղացողները կարող են բացել մինչև 820 ձիաուժ արագություն:

«V12 Vision Gran Turismo»-ն առավելագույն արագությունը գերազանցում է ժամում 350 կիլոմետրը:

Վիրտուալ «Lamborghini» նախագծի ղեկավար Միթյա Բորկերտն ասել է, որ «V12 Vision Gran Turismo»-ն լավագույն ավտոմեքենան է երիտասարդ խաղացողների համար, իսկ «Sant'Agata Bolognese» ընկերության համար դա հնարավորություն է թույլ տալ դիզայներներին ինքնադրսևորվել և ցուցադրել առաջատար տեխնոլոգիաներ:

«Lamborghini»-ն նոր արտադրանքը հասանելի կլինի ոչ շուտ, քան հաջորդ գարնանը: Նոր սպորտային ավտոմեքենան փորձելու համար հարկավոր է գնել «Gran Turismo Sport» խաղը PlayStation 4-ի համար:

Նույն շարքից