Հասարակություն 

Վլադիմիր Պուտինն անձնական մեծ կորուստ ունի

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի նախագահ Լյուդմիլա Վերբիցկայայի մահն անձնական մեծ կորուստ է Պուտինի համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքերով, Պուտինն ու Վերբիցկայան լավ հարաբերություններ են ունեցել, նախագահը հաճախ է խոսել վերջինիս հետ և մեծ հարգանք է ունեցել նրա նկատմամբ: Պեսկովը նաև հայտնել է, որ Պուտինն արդեն ցավակցել է Վերբիցկայայի մտերիմներին ու հարազատներին:

Լյուդմիլա Վերբիցկայայի մահվան մասին հայտնի դարձավ նոյեմբերի 24-ին: Նա հիվանդ էր քաղցկեղով:

Նույն շարքից