Հասարակություն 

Մոնթեն հերոսն է հերոսածին ազգի, որի համար էլ նահատակվեց. Բալասանյան

«Հանուն Արցախի» համազգային շարժման և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Արցախի հերոս, ՀՀ Ազգային հերոս, լեգենդար Մոնթե Մելքոնյանին` ծննդյան 62-րդ տարեդարձի առթիվ:

Իր ողջ գիտակից կյանքում նա պայքարել է հայ ազգի իրավունքների ու գոյատևման համար: Ռազմական տեսանկյունից մասնագիտական բարձր հմտություններ ցուցաբերելու շնորհիվ, 1992 թ.-ին ստանձնելով Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետի պարտականությունը, կարճ ժամանակում իր անկեղծությամբ ու մաքրությամբ նա շահեց ոչ միայն տեղի բնակչության, այլև ընդհանրապես, համայն հայության սերն ու հարգանքը։

Նրա հայրենասիրության մասին լեգենդներ են հյուսվել… նա հերոսն է հերոսածին ազգի, որի համար էլ նահատակվեց:

Շնորհավոր ծնունդդ, մեր հերոս Ավո:

Վիտալի Բալասանյան

Նույն շարքից