Մեր Էլենն է, երազում է շուտ առողջանալ ու դառնալ «Միսս Հայաստան»: Երեկ Էլենն ու քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող բազմաթիվ երեխաներ իրենց երազանքները պատկերել են հատուկ կտավների վրա, որից պատրաստված տիեզերագնացի հագուստը 2020 թվականի ապրիլին բարձրանալու է տիեզերք:
Ես համոզված եմ, որ Էլենի և մեր մյուս բալիկների երազանքները կատարվելու են, քանի որ տիեզերք բարձրացած մտքերը չեն կարող իրականություն չդառնալ:
Աննա Հակոբյան