Հասարակություն 

Հնդկաստանի քաղաքացիների վիզաների հարցում ուժի մեջ են մտել նոր սահմանափակումներ. ՀՀ ԱԳՆ

Կառավարությունը մոտ երկու շաբաթ առաջ վերահստակեցրել է Հնդկաստանի քաղաքացիների համար գոյություն ունեցող ռեժիմը, որոնք մինչ վերջերս կարող էին այցելել Հայաստան և վիզան ստանալ օդանավակայանում։  ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը, փոխանցում է Aysor.am-ը:

«Այսօրվա դրությամբ մեր կողմից ուժի մեջ են մտել նոր սահմանափակումներ։ «Զվարթնոց» օդանավակայանում կամ ՀՀ որևէ սահմանային կետում Հնդկաստանի քաղաքացիներին վիզան մեխանիկորեն տրամադրելու սահմանափակումներ կան»,-ասել է փոխնախարարը:

Նույն շարքից