«Ֆլորիդա Պանտերս»-ի պաշտպան Քեյթ Յանդլը վնասվածք է ստացել Հոկեյի ազգային լիգայի հերթական մրցաշրջանի ժամանակ։ Համապատասխան տեսանյութը հրապարակվել է «Sportsnet»-ի յութուբյան էջում։
Ըստ Daily Mail-ի, տափօղակը հարվածել է Յանդլի դեմքին, ինչի արդյունքում նա կորցրել է 9 ատամ: Այնուամենայնիվ, պաշտպանը վերադարձել է սառցադաշտ, իսկ հանդիպումն ավարտվել է 4:2 հաշվով: