Հասարակություն 

Կիմ Չեն Ընը հոգ է տարել իրեն կարոտող կին զինծառայողների մասին

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն այցելել է կին զինծառայողների վաշտ և խրախուսել նրանց աշխատասիրության համար։ Այս մասին հայտնում է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը, փոխանցում է Լենտան։

Խոսքը 5492 KPA զորամասում գտնվող վաշտի մասին է, որը տեղակայված է երկրի հարավ-արևմուտքում: Նշվում է, որ զինծառայող կանայք շատ ուրախ են եղել տեսնելու Հյուսիսային Կորեայի առաջնորդին․ «Նա հոգ է տարել այս վաշտի կին զինծառայողների մասին։ Նրանք օր ու գիշեր կարոտում էին մեծ առաջնորդին, և առաջին հերթին հարցնում նրա առողջության մասին»,-գրում է գործակալությունը:

Հաղորդվում է, որ Կիմ Չեն Ընը ժամանել է առանց նախազգուշացման և գոհ է եղել նրանից, ինչ տեսել է վաշտում։ Նա բարձր է գնահատել զինծառայողների ռազմական պատրաստությունը, զորանոցների մաքրությունը և ժամանցի տարատեսակ միջոցառումները: Կիմ Չեն Ընը նրանց խնդրել է շարունակել նույն ինտենսիվությամբ զբաղվել ռազմական պատրաստվածությամբ և պահպանել «կուսակցության ուղին»:

Հյուսիսային Կորեայի առաջնորդը բարձր է գնահատել նաև վաշտի հրամանատարի պատրաստվածությունը, և այցի ընթացքում հարցրել է նրա առողջության և ընտանեկան կյանքի մասին:

Այցի ավարտին Կիմ Չեն Ընը հավելել է, որ հայրենիքի պաշտպանությունը հայրենասիրության բարձրագույն դրսևորում է: Նա կոչ է արել կանանց  շարունակել նվիրումով ծառայել Հյուսիսային Կորեային։

Նույն շարքից