Ուկրաինայի մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարար Վլադիմիր Բորոդյանսկին կարծում է, որ այն լրագրողները, ովքեր զբաղվում են գումարի դիմաց պատվերով նյութեր պատրաստելով, անհրաժեշտ է քրեական պատասխանատվություն սահմանել: Այս մասին նախարարը հայտարարել է «НВ» հրատարակությանը տված հարցազրույցում:
«Օրինակ՝ ինչի՞ համար կարելի է քրեական պատասխանատվության ենթարկվել: Երբ ես, որպես ինչ-որ երրորդ դեմք, եկել եմ ձեզ մոտ և ասել. Ահա ձեզ 10 հազար դոլար, խնդրում եմ հոդված գրեք մի բանի մասին, որը ճշմարիտ չէ, հանուն այն հստակ արդյունքի, որը ես ցանկանում եմ ստանալ հասարակության մեջ (կարծիք)»,-ասել է նախարարը:
Բորոդյանսկին կեղծ լրատվամիջոցների տեղեկատվությունը համեմատել է պետական դավաճանության հետ․ «Լրագրողների կարծիքը, որը հրապարակվում է իրենց հոդվածներում կարող է սպառնալ Ուկրաինայի ազգային շահերին»,-ասել է նա:
Նրա կարծիքով՝ լրագրողների շրջանում պետք է լինի այնպիսի կազմակերպություն, որը կսահմանի որոշակի մասնագիտական չափորոշիչներ և կտրամադրի կամ կզրկի լրագրողական վկայականից: Բորոդյանսկին ասել է, որ այդպիսի մարմինը պետք է որոշի լրատվամիջոցների «մանիպուլյատիվության աստիճանը»։
Նախարարն ուկրաինացի լրագրողների նկատմամբ վերահսկողության սահմանման գաղափարը բացատրել է երկրի կողմից Ռուսաստանի հետ տարվող տեղեկատվական պատերազմով: