Այսօր՝ նոյեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը հրաժարվեց մեկնաբանել Մելինե Դալուզյանի մասին ֆիլմին 20 միլիոն դրամ տրամադրելու վերաբերյալ հարցը:
Փոխնախարարը հայտարարեց, որ չի պատրաստվում պատախսանել ասուլիսի թեմայի հետ կապ չունեցող հարցերին. «Նախարարության դիրքորոշումը հրապարակվել է, կարող եք ծանոթանալ»,-ասաց, նա՝ հավելելով, որ այլ բանի համար է ասուլիսին մասնակցում:
Նա չմեկնաբանեց նաև հարցը՝ արդյո՞ք պատրաստ է այդ մասին խոսել ասուլիսից հետո:
Նշենք, որ ասուլիսը վերաբերում էր «100 գաղափար՝ Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթին: