Քաղաքականություն 

Թուրքիայի վարչապետն ամաչում է Դերսիմում թունավոր գազեր կիրառելու համար

analitik.am

Դերսիմի ուսումնասիրությունների կենտրոնը հրապարակել է մի փաստաթուղթը, որը պնդում է` Դերսիմի կոտորածների ժամանակ կիրառվել են խեղդող և թունավոր գազեր:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «T24» լրատվական կայքը, նշյալ փաստաթուղթը 19.02.1942 թվականին թվագրվող հեռագիր է, որը տվյալ ժամանակաշրջանի Թուրքիայի վարչապետ Իբրահիմ Ռեֆիկ Սայդամի անունից ուղարկվել է Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Ֆևզվի Չաքմաքին:

Հեռագրում վարչապետը Չաքմաքին տեղեցակցնում է, որ Դերսիմում (Թունջելի) տեղի ունեցածի վերաբերյալ զեկույց է պատրաստվում և, նախնական աշխատանքների համաձայն, սեփական ժողովրդի դեմ կիրառված թունավոր գազերը խաղաղ բնակչութան շրջանում զանգվածային մահվան պատճառ են դարձել :

Վարչապետը նշել է, որ նա դեմ է նման գազերի կիրառումն անգամ թշնամու դեմ և որպես բժիշկ ու մարդ ամաչում է դրանից: Հեռագրում Սայդամը ԶՈՒ գլխավոր շտաբի պետին հայտնել է նաև, որ Դերսիմում կիրառված գազերը արգելելու համար օրենքի նախագիծ է մշակվում:


1937-1938թթ. տեղի ունեցած այդ իրադարձությունները թուրքական պատմագրության մեջ նշվում է, որպես Դերսիմի ապստամբություն, իսկ այլ աղբյուրներում նշվում է «Դերսիմի կոտորած»: Թուրքական բանակի գործողությունների հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների սպանվել է 16 հազար, իսկ ոչ պաշտոնական տվյալներով սպանվել է 70.000-90.000 հազար քուրդ ալևի, իսկ 12.000 մարդ էլ բռնագաղթի ենթարկվել:

Նշենք, որ 1915-ի Հայոց ցեղասպանությունից փրկված, և Դերսիմի տարբեր գյուղերում պատսպարված հազարավոր հայերը 1938-ին կրկնակի ցեղասպանության ենթարկվեցին, հաղորդում է  Ermenihaber-ը:

Նույն շարքից