Հասարակություն 

Ռուսական պարբերականը հրապարակել է Փաշինյանի ծաղրանկարը ու հիշել նրա հայտարարությունները

«КоммерсантЪ»-ը նախկին ԽՍՀՄ անդամ երկրների առաջնորդների մասին իր նոր նախագծի երկրորդ մասը նվիրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Պարբերականը 10 մեջբերում է ներկայացրել ՀՀ վարչապետից՝ հրապարակելով նաև նրա ծաղրանկարը:

«Հայաստանում թավշյա հեղափոխությունը դաևձավ ռոմանտիզմի հաղթանակը պրագմատիզմի նկատմամբ, ինչն արժեցավ 200 հազար դոլար»,-սա հայտարարություններից մեկն է:

Պարբերականը հիշել է նաև Փաշինյանի խոսքեր, որոնք նա հնչեցրեց 2016 թվականին քառօրյա պատերազմից հետո. «Արցախում ես խոսել եմ քաղաքացիների հետ: Նրանք կարծում են, որ տվյալ փուլում պետք է այնպիսի հարված հասցնել Ադրբեջանին, որ Բաքուն և Իլհամ Ալիևը գոնե մեկ տարի դուրս չգան շոկից»:

«Ընդդիմադիր Փաշինյանը հայտարարում էր, որ վերջին 20-25 տարվա ընթացքում Ռուսաստանն աստիճանաբար վերցնում է Հայաստանի ինքնիշխանությունը»,-գրում է պարբերականը՝ շարունակելով մեջբերել Փաշինյանի խոսքեր:

Պարբերականը նաև հիշել է Փաշինյանի խոսքերն այն մասին, թե ինչպես է դուրս մնացել համալսարանից, ինչպես նաև որդու ծառայության, սեռական կրթության, փոխզիջումների մասին հայտարարությունները:

Նույն շարքից