Քաղաքականություն 

Ֆրանսիայի նախագահը որոշել Է կասեցնել առաջին ուղղաթիռակրի հանձնումը ՌԴ-ին

analitik.am

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը որոշում Է ընդունել Ուկրաինայում ստեղծված իրադրության պատճառով կասեցնել «Միստրալ» տեսակի առաջին ուղղաթիռակրի տրամադրումը Ռուսաստանին: Այդ մասին ասված Է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ, որը նոյեմբերի 25-ին ստացել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


«Հանրապետության նախագահն այն կարծիքին Է, որ Ուկրաինայի արեւելքում ստեղծված ներկայիս իրադրությունը նախկինի պես թույլ չի տալիս Ռուսաստանին հանձնել առաջին «Միստրալ»-ը: Այդ կապակցությամբ նա անհրաժեշտ Է համարել մինչ նոր կարգադրությունը հետաձգել Ռուսաստանին առաջին «Միստրալ»-ի մատակարարման թույլտվություն տալու հարցապնդման ուսումնասիրումը»,-ասված Է հաղորդագրության մեջ:


«Միստրալ» տիպի առաջին դեսանտային ուղղաթիռակիրը՝ «Վլադիվոստոկ» նավը, համաձայն ռուսական կողմին ուղղված հրավերի, պետք Է Ֆրանսիայի կողմից Ռուսաստանի ռազմածովային նավատորմին հանձնվեր դեռ նոյեմբերի 14-ին:


Այն դեպքում, եթե ֆրանսիական կողմը մինչեւ նոյեմբերի վերջը չկատարի «Միստրալ»-ի հանձնման պարտավորությունները, Ռուսաստանը մտադիր Է լուրջ ֆինանսական պահանջներ ներկայացնել, որոնց գումարը կհրապարակվի. մատակարարման ժամկետը խախտելու համար մեծ տուգանքներ են նախատեսված, որոնք հաշվվում են ամենօրյա ռեժիմով:

Նույն շարքից