Տեսանյութեր Հասարակություն 

Ռուսաստանում ադրբեջանցին 5-ամյա երեխայի մոտ դանակահարել է նախկին կնոջը /տեսանյութ/

Վոլգոգրադում 27-ամյա Գուրբան Գ.-ն հարձակվել է նախկին կնոջ վրա՝ դանակի մի քանի հարված հասցնելով վերջինիս կրծքավանդակին: Միջադեպը տեղ է ունեցել նրանց 5-ամյա որդու ներկայությամբ:

Չնայած լուրջ վնասվածքին Այնուրը կարողացել է շտապօգնություն կանչել: Երիտասարդ կնոջը հոսպիտալացրել են ու վիրահատել: Նրա վիճակը ծայրահեղ ծանր է: Ինչ վերաբերում է փոքրիկին, նա տատիկի մոտ է:

Հիմա ոստիկանություն որոնում է ադրբեջանցի Գուրբանին: Ընդ որում, կինը մեկ տարի առաջ արդեն դիմել էր ոստիկանությանը՝ հայտնելով, որ վերջինս իր նկատմամբ բռնություն է գործադրում, սակայն այն ժամանակ իրավապահները որևէ քայլ չէին ձեռնարկել:

Նույն շարքից