Հասարակություն 

Սամվել Ալեքսանյանը «Կամազ»-ներ է նվիրել քաղաքապետարանին. Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մի քանի օր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ աղբահանության ճգնաժամի հանգուցալուծման հարցում քաղաքապետին ձեռք են մեկնել խոշոր սեփականատերերն ու «Կամազ»-ներ են «նվիրել»:

Պարզաբանում ստանալու համար Խաժակյանը նոյեմբերի 18-ին դիմում է ներկայացրել քաղաքապետին, սակայն պատասխան դեռ չկա, բայց կան շրջանառվող տեղեկություններ, որոնք, ավագանու անդամի կարծիքով՝ կհաստատվեն:

««Կամազ»-ների մի մասը նվեր է ստացվել (արդեն այդպես են, չէ՞, ասում) խոշոր գործարար, սեփականատեր Սամվել Ալեքսանյանի կողմից: Սա իմ ունեցած ոչ պաշտոնական տեղեկությունն է, որը, կարծում եմ՝ կհաստատվի»,- 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Քաղաքապետարանն ավագանու անդամի դիմումին պարտավոր է պատասխանել 21 աշխատանքային օրվա ընթացքում, ուստի դեռևս 16 օր ժամանակ կա: Այդուհանդերձ, Խաժակյանը վստահ է, որ «Կամազ»-ներ նվիրած ընկերությունների ցուցակը ստանալիս՝ այնտեղ կլինեն անուններ, որոնք դեռևս չեն հրապարակվել:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից