Կրասնոյարսկի եկեղեցիներից մեկում, կիրակնօրյա դասերի ժամին երեխաներին ցույց են տվել Մակարով տեսակի ատրճանակ և նույնիսկ թույլատրել կրակել դրանից։ Լուսանկարները, որոնք հայտնվել են այս տարվա մարտ ամսին, հրապարակվել են եկեղեցու ֆեյսբուքյան էջում, որտեղ այն նկատել է փաստաբան Եվգենի Կալիմանովը․ վերջինս դիմել է ոստիկանությանը։ Այս մասին հայտնում է Լայֆը։
Ոստիկանությունում պարզաբանել են, որ խաղալիք ատրճանակը երեխաներին ցուցադրվել է «Հայրենիքի արժանի քաղաքացի» դասընթացի շրջանակներում, որը կազմակերպվել է կամավոր Միխայիլ Պոսադսկիի կողմից:
Փաստաբանին նաև վստահեցրել են, որ միջոցառմանը մասնակցել են ծնողները, և բանավոր թույլատվություն են տվել երեխաների մասնակցության համար:
Լայֆը դիմել է Կրասնոյարսկի թեմի մամուլի ծառայությանը մեկնաբանություն ստանալու համար: Ծառայությունում հավաստիացրել են, որ միջոցառման ժամանակ ոչ ոք չի կրակել, աստրճանակը խաղալիք է եղել, և երեխաների կողքին եղել են ծնողները: