ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է 2020 թվականին Վլադիմիր Պուտինի՝ Չինաստան այցելելու ծրագրերը։ Այս մասին հայտնում է ՌԱ Նովոստին։
Ավելի վաղ Չինաստանի փոխարտգործնախարար Լե Յուչենը հայտարարել էր, որ հաջորդ տարի Չինաստանը սպասում է Պուտինի այցին:
Ըստ Չինաստանի փոխարտգործնախարարի, Պեկինը մեծ ուշադրություն է դարձնում Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններին, և Ռուսաստանն առաջատար տեղ է գրավում Չինաստանի քաղաքականության մեջ։