Նախկին բռնցքամարտիկ, ներկայում Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն արժանացել է Կոնրադ Ադենհաուերի անվան մրցանակի, ինչի մասին տեղեկացրել է գերմանական Քյոլնի քաղաքապետ Յուրգեն Ռոտերսը:
Ինչպես նշում է lenta.ru-ն, Ադենհաուերի անվան մրցանակի կազմակերպիչներին տպավորել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի կարիերան, ինչպես նաև նրա ունեցած ձեռքբերումները քաղաքականության բնագավառում: Մասնավորապես՝ նրանց տպավորել է Կլիչկոյի աննախադեպ նվիրումն Ուկրաինայում խաղաղության ու ժողովրդավարության հաստատման գործին:
Կիևի քաղաքապետը կպարգևատրվի 2015թ. գարնանը` Քյոլնում կայանալիք հանդիսավոր միջոցառման շրջանակներում: Կլիչկոն նշել է, որ շատ ուրախ է մրցանակ ստանալու համար և անպայման ներկա կգտնվի դրա հանձնման արարողությանը: