Ռուսաստանյան փորձագետների կարծիքով ԱՄՆ-ը չունի տնտեսական ռեսուրսներ արտասահմանում նոր ռազմական գործողություններ վարելու համար: Նրանց կարծիքով իրավիճակը չի փոխվի նույնիսկ 2016թ.-ին նախատեսվող նախագահական ընտրություններից հետո,-այդ մասին տեղեկացնում է Ռուսկայա Գազետան:
Օբաման Նյու-Ջերսիում տեղակայված ռազմական բազայում Աղվանստանից վերադարձած 3000 զինծառայողների ներկայությամբ հայտարարել է, որ երկարաժամկետ ռազմական գործողությունների ժամանակն արդեն անցել է:
Փորձագետների կարծիքով Օբաման ստիպված է նման քայլի գնալ ոչ միայն ռազմական ստրատեգիայի փոփոխման արդյունքում, այլ նաեւ ֆինանսների անբավարար լինելու պատճառով: Պենտագոնի բյուջեն կրճատվում է , ուստի ԱՄՆ-ը ի վիճակի չէ ֆինանսավորել խոշոր ֆինանսավորում պահաջող ռազմական օպերացիաներ արտասահմանում:
Իհարկե, արտասահմանում ԱՄն-ը կօգտագործի ռազմական ուժ, սակայն առավել փոքրաքանակ ու արդյունավետ ռազմական ուժերի միջոցով: