Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ ժամանակներս պլանավորել է հանդիպումների շարք անցկացնել՝ ռազմարդյունաբերական համալիրների և ռազմական շինարարության զարգացման վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին։
Ռուսաստանի ղեկավարը պարբերաբար նման հանդիպումներ է անցկացնում: Որպես կանոն, դրանք անցկացվում են տարեկան երկու անգամ և նվիրված են երկրի պաշտպանական արդյունաբերության զարգացման խնդիրներին: Այս տարվա գարնանը Պուտինը փոխել է հանդիպումների ձևաչափը և նախքան դրանք սկսելն այցելել է արդյունաբերության ձեռնարկություններ: