Թայլանդի Բանգկոկ քաղաքում չորս մատուցողուհի է տուգանվել ոչ պարկեշտ արտաքինի համար: Այս մասին հայտնում է AsiaOne-ն։
Նշվում է, որ 24-34 տարեկան չորս կանայք, կիսամերկ վիճակում սպասարկել են ռեստորանի այցելուներին: Նրանցից յուրաքանչյուրն աշխատանքի դիմաց ստացել է 10 հազար բատ։
Բոլոր չորս կանայք, ինչպես նաև հաստատության սեփականատերը, մեղադրվել են հասարակական վայրում պարկեշտության խախտման համար և տուգանվել երկու հազար բատով: