Հասարակություն 

Մոսկվայում կովերին ցույց են տվել վիրտուալ իրականությունը․ Այժմ սպասում են կաթի որակի վերաբերյալ արդյունքներին

Կրասնոգորսկի մերձակայքում գտնվող կաթնամթերքի ֆաբրիկայում փորձարկվել են կովերի համար վիրտուալ իրականություն ցուցադրող ակնոցները։ Այս մասին հայտնում են տարածաշրջանային գյուղատնտեսության և սննդի նախարարության մամուլի ծառայությունից:

ՏՏ ոլորտի մասնագետները VR ակնոցների դիզայնը հարմարեցրել են կովերի տեսողության առանձնահատկություններին։

Փորձարկումից հետո մասնագետները կենդանիների մոտ նկատել են անհանգստության նվազում և ընդհանուր հուզական վիճակի բարելավում:

Հետագայում կուսումնասիրվի վիրտուալ իրականության ազդեցությունը կաթի որակի և քանակի վրա:

Նույն շարքից