Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման հեռանկարին Մոսկվայում թերահավատորեն են վերաբերվում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին:
«Իսկ ինչո՞ւ։ Յուրաքանչյուր հանդիպումից հետո ամեն ինչ պարզապես վատթարանում է»,-ասել է աղբյուրը՝ նշելով, որ Թրամփը չի կարող ինքնուրույն գործողություններ ձեռնարկել, քանի որ նրա ձեռքերը «կապված են»:
Նոյեմբերի 8-ին Թրամփը հաստատել է ռուսական կողմից Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի տոնակատարությանը հրավերի փաստը՝ խոստովանելով, որ ԱՄՆ-ում նախընտրական քարոզչության պատճառով չի կարող մասնակցել շքերթին: Իր հերթին Պուտինը նշել է, որ եթե ամերիկացի առաջնորդն այցելի Մոսկվա, ապա նրանք անպայման կհանդիպեն:
Պուտինի և Թրամփի միջև առաջին լիարժեք հանդիպումը տեղի է ունեցել 2018 թվականի հուլիսի 16-ին Հելսինկիում: Դրանից առաջ նրանք հանդիպել են 2017-ի ամռանը Համբուրգում, G20-ի գագաթնաժողովում, և նույն տարվա նոյեմբերին Վիետնամում: 2019 թվականի հունիսին, Ռուսաստանի և Ամերիկայի առաջնորդները բանակցություններ են անցկացրել նաև Օսակայում G20 գագաթնաժողովի ընթացքում: