Հասարակություն 

Թրամփի նստավայրի տարածք մուտք գործած չինուհուն դատապարտել են 8 ամիս ազատազրկման

Չինաստանի քաղաքացի Յուցզին Չժանը, ով անօրինական կերպով մուտք է գործել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նստավայրի տարածք, դատապարտվել է 8 ամսվա ազատազրկման, գրում է Washington Examiner-ը:

Սեպտեմբերին կինը մեղավոր է ճանաչվել Ֆլորիդայում Թրամփի նստավայրի տարածք ներխուժելու, ինչպես նաև կեղծ ցուցմունք տալու համար:

Հիշեցնենք, որ մարտի 30-ին, Յուցզին Չժանգը Չինաստանի երկու անձնագրով, չորս բջջային հեռախոսով և ֆլեշ կրիչով, ապօրինի կերպով մտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նստավայրի տարածք: Կինը փորձել է համոզել պահակներին, որ պատրաստվում է օգտվել տարածքում գտնվող լողավազանից:

Նույն շարքից