Անհետ կորելուց 1 ամիս անց հայտնաբերել են MMA-ի ամերիկացի մարտիկ Ուոլթեր Հարրիսի դստեր դին: Այս մասին հայտնում է CBS 42-ը:
Իրավապահները հայտնում են, որ 19-ամյա աղջկա մարմնի մասերը հայտնաբերել են Ջորջիա նահանգի Մայկոն շրջանում:
Հարրիսը դստեր անհետանալու մասին հայտնել էր հոկտեմբերի 24-ին: Արդեն այս ամսվա սկզբին ձերբակալվել էր սպանության գործով կասկածյալը, ում վերջին անգամ տեսել էին երիտասարդ աղջկա հետ:
Ոստիկանությունը նաև գտել է ավտոմեքենան, որում եղել է մարզիկի աղջիկը: Ավտոմեքենայի վրա վնասված տեղեր էին գտել: