Ճապոնիա կատարած այցից հետո Հռոմի պապը ողջույնի նամակ է ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ֆրանցիսկոսը նամակը գրել է Ռուսաստանի օդային տարածքով անցնելու ընթացքում՝ հայտնելով, որ Հռոմ է վերադառնում Ճապոնիայից և Թայլանդից. «Վստահեցնում եմ Ձեզ, որ աղոթում եմ ձեր ու ձեր ժողովրդի համար, ցանկանում եմ ձեզ Տիրոջ օրհնություն, խաղաղություն և ուրախություն»:
Նշենք, որ Պապի ու Պուտինի վերջին հանդիպումը կայացել է այս տարի հուլիսին, Վատիկանում: