Հնդկաստանի բնակչուհին երկու գլխով և երեք ձեռքով երեխա է ծնել: Այս մասին հայտնում է NDTV պորտալը:
Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգի 21-ամյա բնակչուհի Բաբիտա Ախիրվարն ամուսնացել է մեկուկես տարի առաջ: Շուտով նա և նրա ամուսինը որոշել են երեխա ունենալ: Հղիության 35 շաբաթականում զույգին հայտնել են, որ նրանք երկվորյակներ կունենան, սակայն ծնվել է մեկ երեխա։
Հիվանդանոցի աշխատակիցներն ասել են, որ նորածին երեխան ունի մեկ սիրտ, բայց երկու գլուխ և երեք ձեռք: Բժիշկները հրաշք են անվանել այն, որ տղան առողջ է ծնվել:
Ներկայումս երեխան բուժում է անցնում վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների վերահսկողության ներքո: