Հասարակություն 

«Իմ քայլի» անդամը հազար ներողություն խնդրեց «Լույս» խմբակցությունից

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը  հայտարարեց, որ Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սաթենիկ Մկրտչյանը իրենց չի հրավիրել հանձնաժողովի նիստերին, իսկ ավագանու այսօրվա նիստում առնվազն մեկ հարց կա, որի քննարկմանն իրենք չեն մասնակցել:

Խաչատրյանը հիշեցրեց, որ իրենք հանձնաժողովում անդամ չունեն, սակայն, ինչպես նաև քաղաքապետ Հայկ Մարությանն է ասել, հանձնաժողովը պետք է հրավիրի իրենց մասնակցելու նիստերին, որոնց ժամանակ իրենք քվեարկության իրավունք չեն ունենա:

Քաղաքապետ Հայկ Մարությանի խոսքերով, եթե ամեն ինչ օրենքի սահմաններում է արվել, ուրեմն նորմալ է, սակայն Խաչատրյանը վերջինիս հիշեցրեց սեփական խոսքերը՝ հավելելով, որ իրենք միայն քվեարկելու իրավունք չունեն, իսկ հանձնաժողովի նախագահը պարտավոր է հրավիրել իրենց:

Մկրտչյանն իր հերթին հայտարարեց, որ սովորաբար ուղարկեմ է, սակայն մի նիստի մասին մոռացել է տեղեկացնել. «Հազար ներողություն, սովորաբար ուղարկում եմ պարոն Խաժակյանին, սակայն այս մեկը մոռացել եմ կներեք»:

Հայկ մարությանը հորդորեց այսուհետ ավելի ուշադիր լինել:

 

Նույն շարքից