Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Երևանի ավագանու նիստի մեկնարկից առաջ քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնեց, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի մանդատից հրաժարվելու մասին:
Ավելի վաղ Հովհաննիսյանը հայտնել էր, որ զբաղեցնելու է Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը: