Հասարակություն 

Մեքենան գլորվել է ձորը. 3 զոհ, մեկ վիրավոր

Նոյեմբերի 25-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Օձուն-Հագվի ճանապարհի 2-րդ կմ-ին «Մերսեդես Բենց ՄԼ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և 100 մետր գլորվել ձորը. 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վթարված ավտոմեքենայի մոտակայքում հայտնաբերվել են 3 դիակներ և 47-ամյա վարորդի անվամբ վարորդական իրավունքի վկայական:

Ոստիկանությունի հայտնում են, որ կատարվում է քննություն։

Նույն շարքից