Նոյեմբերի 26-ին Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում ծառից կախված հայտնաբերված ժամկետային զինծառայողը Տաթեւ համայնքի Տանձատափ բնակավայրի վարչական ղեկավարի որդին էր: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին համայնքապետարանից:
19-ամյա Վահան Մուշեղյանը տան կրտսերն էր, մեկ քույր եւ եղբայր ունի:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր.
Նոյեմբերի 26-ին` ժամը 9:00-ի սահմաններում, Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահան Ռոբերտի Մուշեղյանի (ծնված 2000թ., 2019-1 զորակոչ, Սյունիքի ԶԿ) դին՝ ծառից կախված վիճակում:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: