Քաղաքականություն 

ՌԴ Գերագույն դատարանն «Իսլամական պետությունն» ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել

analitik.am

ՌԴ Գերագույն դատարանն այսօր «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան-Նուսրա» միջազգային կազմակերպություններն ահաբեկչական է ճանաչել, գրում է РИА Новости-ն։

 

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո այդ կազմակերպություններին մասնակցելը ՌԴ-ի տարածքում կհետապնդվի օրենքով։

 

Դատական նիստն ընթացել է փակ ռեժիմով, իսկ դատավորը հրապարակել է միայն որոշման մի մասը, այդ պատճառով էլ որոշման կայացման պատճառներն անհայտ են։

 

Դատարանի որոշումից հետևում է, որ դատարան է դիմել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան, իսկ Անվտանգության դաշնային ծառայությունն աջակցել է նրան այն հարցում, որ անհրաժեշտ է վերացնել նշված կազմակերպությունները։

Նույն շարքից