Երեկ՝ նոյեմբերի 25-ին, Ռուսաստանում Ուկրաինայի դեսպանության մոտակայքում բերման են ենթարկվել երկու տղամարդ, ովքեր զուգարանակոնքեր են բերել այնտեղ: Այս մասին հայտնում է «Մոսկվա» գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:
«Մեկնած իրավապահները բերման են ենթարկել Մոլդովայի 39-ամյա քաղաքացու, և 48-ամյա մեկ այլ քաղաքացու, ովքեր «ի պաշտպանություն Ուկրաինայի» մակագրությամբ երկու զուգարանակոնք են բերել դեսպանատան մոտ: Տղամարդկանց տեղափոխել են ոստիկանության բաժանմունք»,-ասել է գործակալության աղբյուրը: