Տեսանյութեր Հասարակություն 

Հրապարակվել է Դրեզդենի թանգարանից 1 միլիարդ եվրոյի գողության տեսանյութը

Դրեզդենի ոստիկանությունը հրապարակել է աշխարհահռչակ թանգարանից մոտ 1 միլիարդ եվրոյի գողության տեսանյութը: Այս մասին հայտնում է Bild-ը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես են հանցագործները մոտենում բացառիկ զարդերին: Նրանցից մեկը փորձում է կոտրել ապակին: Կացինով մի քանի հարվածներն արդյունք չեն տալիս: Դատելով տեսանյութից, գողությունը կատարվել է նոյեմբերի 25-ին, ժամը 04:57-ին:

Ոստիկանությունը գողության մասին իմացել է 2 րոպե անց, իսկ արդեն 05:09-ին այնտեղ ոստիկանական ուժեր են ուղարկվել, սակայն իրավապահները չեն հասցրել վնասազերծել հանցագործներին:

Նույն շարքից