Հասարակություն գլխավոր 

Խնդիրներն ավելի շատ են, քան՝ հերիքացնում է մեր բյուջեն. Մարությանը հերքում է Սամվել Ալեքսանյանից «Կամազ» նվեր ստանալը

Սամվել Ալեքսանյանը մեքենա չի նվիրել Երևանի քաղաքապետարանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Մարությանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր այն անձանց, կազմակերպություններին, ովքեր բարեգործություն են անում Երևան համայնքի համար. «Երևանն իհարկե ունի իր բյուջեն, սակայն խնդիրները, որոնք ունենք ավելի շատ են, քան՝ հերիքացնում է մեր բյուջեն, ուստի մեզ պետք է մեր հայրենակիցների օգնությունը: Մենք ուրախ ենք, որ կան մարդիկ, ովքեր միայն իրենց գործով ու կյանքով չեն ապրում, այլ մտահոգված են իրենց երկրի ու քաղաքի կյանքով: Շնորհակալ ենք այդ մարդկանց»:

Հարցին, թե ովքեր են նվիրատվություն արել, Մարությանն ասաց, որ չի հիշում. «Այս պահին չեմ կարող նշել նաև անհատների անունները: Կան դիզայներներ, կան տեխնիկա նվիրողներ, կան բնակմակերեսներ նվիրողներ: Այստեղ սպեկտորն այնքան մեծ է, որ սկիզբն ու վերջը չի երևում: Մենք այս պրակտիկան շարունակելու ենք ու շնորհակալ ենք բոլորին»:

Քաղաքապետի խոսքերով, նվիրատվությունների պրակտիկան տարածված է նաև եվրոպական քաղաքներում:

 

Նույն շարքից