Յակուտսկում գտնվող 23-րդ դպրոցի փոխտնօրենը ծեծկռտուք է սարքել պահակի հետ՝ ձյան մաքրման աշխատանքների հետ կապված: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Լայֆում։
Ուսումնական հաստատության տնօրեն Գեորգի Աֆոնսկին ասել է, որ առավոտյան իր տեղակալը եկել է աշխատանքի և տեսել, որ վթարային մուտքերից մեկը բաց է և ամբողջ մուտքը «կորած է ձյան մեջ»: Համաձայն դպրոցի նոր պահանջների՝ մուտքի մաքրման աշխատանքը պահակի պարտականությունն է, դրա համար փոխտնօրենը նկատողություն է արել, ինչն էլ վեճի առիթ է դարձել և վերածվել ծեծկռտուքի:
Միջադեպից հետո դպրոցի ղեկավարությունը ստեղծել է ծառայողական հանձնաժողով: Առայժմ միջոցներ չեն ձեռնարկվել, քանի որ ծեծկռտուքի մասնակիցները գտնվում են հիվանդանոցում։
Աֆոնսկին հավելել է՝ երբ երկուսն էլ դպրոց վերադառնան, փոխտնօրենը կազատվի աշխատանքից, իսկ պահակին նկատողություն կտրվի անընդունելի պահվածքի համար: