Այսօր՝ նոյեմբերի 26-ին, տեղի ունեցավ Մանվել Գրիգորյանի գործով դատական հերթական նիստը, որի ընթացքում նախկին պատգամավորի պաշտպանները կրկին գրավի միջնորդություն ներկայացրեցին:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։
Նշենք, որ այսօրվա նիստում, ինչպես նախորդ նիստի ժամանակ, Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ, նրան շտապ օգնության աշխատակիցները դուրս հանեցին նիստերի դահլիճից, դատարանը 10 րոպե ընդմիջում հայտարարեց: