Այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հերքեց տեղեկություններն այն մասին, որ Սամվել Ալեքսանյանը «Կամազ»-ներ է նվիրել Երևանին՝ միևնույն ժամանակ չկարողանալով հիշել գեթ մեկ կազմակերպության կամ անհատի անուն, ով նվիրատվություն է արել Երևանին:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք կընդունեն նվերը, եթե Ալեքսանյանը որոշի նվիրատվություն անել, Մարությանը դրական պատասխան տվեց. «Սիրով կընդունենք»:
Ավելի վաղ Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտարարել էր, որ ուրախ կլինեն, թե Ալեքսանյանը կամ որևէ այլ գործարար նվերատվություն անեն քաղաքին: