Քաղաքականություն 

ԱՄՆ-ն մտահոգված է սահմանին տիրող իրավիճակի համար

analitik.am

ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջեն Պսակին հայտարարել է, որ իրենք մտահոգված են վերջին օրերին սահմանի մասին ստացվող հաղորդագրությունների և զոհերի մասին տեղեկությունների համար.  դրանք չեն համապատասխանում ԼՂՀ հակամարտության համար խաղաղ լուծում գտնելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ստանձնած պարտավորություններին  Պսակին նման հայտարարություն է արել «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցին ի պատասխան:


«Որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկիր՝ շարունակում ենք հորդորել, որ կողմերը մտնեն բանակցային այնպիսի ուղի, որը կհանգեցներ խաղաղության համաձայնության, ինչպես նաեւ հորդորում ենք, որ կողմերը իրականացնեն այնպիսի միջոցներ, որոնք կկրճատեին նման դեպքերի թիվը, սրանք են շարունակում մնալ մեր ուշադրության կենտրոնում»,-հայտնել է նա:


Կարդացեք նաև՝

 

Ադրբեջանը դարձյալ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. ՊԲ-ի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի զոհեր


Նույն շարքից