Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կոչ է արել տեղի լրագրողներին ակտիվորեն պաշտպանել Հանրապետությունը՝ տեղեկատվական գրոհներից։ Այս մասին Կադիրովը հայտարարել է Գրոզնիի պետական հեռուստառադիոընկերության տնօրեն Ախմեդ Դուդաևի հետ զրույցի ժամանակ, փոխանցում է Լենտան։
«Մեր լրագրողները պետք է հստակ և արդյունավետ պատասխանեն կեղծ կամ աղավաղված տեղեկություններին օբյեկտիվ իրականությամբ։ Դրանից կախված է մեր քաղաքացիների բարեկեցությունը»,-ասել է Կադիրովը։
Չեչնիայի ղեկավարի կարծիքով՝ տեղեկատվական գրոհներն իրականացվում են արտասահմանյան հատուկ ծառայությունների կողմից, որոնց նպատակը հասարակության մեջ տարաձայնություններ առաջացնելն է, իրար դեմ հանելը․ «Արևմտյան հատուկ ծառայություններն ընտրել են սադրանքի, ստի և զրպարտության մեթոդը»,-ասել է նա: