Քաղաքական Միջազգային 

Պուտինը ծուղա՞կն է գցելու Զելենսկիին

Ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովը կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև բանակցությունները ծուղակ կդառնան Ուկրաինայի համար։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։

Սենցովի խոսքերով, առաջիկա «Նորմանդյան ձևաչափով» գագաթնաժողովում Պուտինն «իր խաղաղասեր հռեստորաբանության շնորհիվ ծուղակը կգցի» Զելենսկիին։

«Ես չեմ հավատում այդ բանակցություններին։ Լավագույն դեպքում դրանք կավարտվեն ոչնչով, իսկ վատագույն դեպքում Զելենսկին ստիպված կլինի հրաժարվել Ուկրաինայի շահերից»,-ասել է ռեժիսորը՝ հավելելով, որ այն եվրոպացի առաջնորդները, ովքեր հոգնել են ռուս-ուկրաինական հակամարտությունից, կնպաստեն երկու երկրների միջև հաշտեցմանը, սակայն դա անհնար կլինի, քանի դեռ Ղրիմը Ռուսաստանի կազմում է։

Նույն շարքից