Հասարակություն 

Պուտինն ասել է, թե ինչ էր ուզում դառնալ, երբ երիտասարդ էր

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ պատանեկության տարիներին ընտրել է բազմաթիվ մասնագիտություններ, մասնավորապես ցանկացել է դառնալ նավաստի և օդաչու։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Անձամբ ես սկզբում շատ տարբեր ցանկություններ ունեի, ինչպես բոլոր երիտասարդները։ Միաժամանակ ուզում էի լինել և՛ նավաստի և՛ օդաչու։ Ես ուշադիր նայում էի, ուսումնասիրում էի և փորձում էի ինձ այդ բոլոր մասնագիտություններում»,-ասել է Պուտինը Յարոսլավլում անցկացվող «ПроеКТОрия»-ին մասնակցող դպրոցականների հետ կայացած հեռուստակոնֆերանսի ընթացքում։

Պուտինի խոսքերով, նա իր կյանքի այդ ժամանակահատվածում շատ բարդ քննարկումներ է ունեցել ծնողների և մարզչի հետ՝ մասնագիտության ընտրության հարցում։

Նա խորհուրդ է տվել երիտասարդ աշակերտներին անպայման փորձել ուժերն ընտրված ուղղությամբ․ «Դու առավոտյան հաճույքով կգնա՞ս այդ գործով զբաղվելու»,-հարցրել է նա։

Ռուսաստանի ղեկավարը նշել է նաև, որ ճիշտ ընտրության դեպքում «ինչ-որ կայծ պետք է լինի ներսում»:

Նույն շարքից