Ռուսաստանցիների կեսից ավելին (58 տոկոս) կարծում են, որ առաջնորդ լինելը պայմանավորված չէ մարդու սեռով։ Այսպիսի կարծիք է ձևավորել հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող համառուսաստանյան կենտրոնի մասնագետների կողմից անցկացված հարցման արդյունքները, փոխանցում է Լենտան։
Հարցվածների 32 տոկոսի կարծիքով տղամարդիկ ավելի շատ են հակված առաջնորդ լինելուն, իսկ 8 տոկոսը կարծում է, որ այդ հատկանիշը բնորոշ է կանանց։
Շատերն առաջնորդ համարում են այն մարդուն, ով ի վիճակի է ոգեշնչել ու առաջնորդել ուրիշներին։ Բացի դա, այդպիսի մարդը պետք է կարողանա կառավարել թիմը, հարգված լինի գործընկերների շրջանում և պրոֆեսիոնալ լինի իր գործում, ասված է ուսումնասիրության մեջ։
Ռուսաստանցիներին հարցրել են նաև տնային պարտականությունների մասին, ինչի արդյունքում 71 տոկոսը կարծիք են հայտնել, որ այդ ծանրաբեռնվածությունը պետք է հավասարապես բաժանվի ընտանիքի անդամների միջև։