Հասարակություն 

Օդային տագնապ. Սպիտակ տունն ու Կապիտոլիումը փակվել են. Ամերիկյան կործանիչներն օդ են բարձրացել

ԱՄՆ Կոնգրեսը տարհանվել է օդային տագնապից հետո: Այս մասին հայտնում է NBC-ն՝ հղում անելով իրավապահներին:

Սպիտակ տունն ու Կապիտոլիումը ժամանակավորապես փակվել են Վաշինգտոնի օդային տարածքի խախտման պատճառով: Կապիտոլիումից տարհանել են բոլոր աշխատակիցներին: Սպիտակ տան աշխատակիցներին հրահանգ է տրվել մնալ տեղերում: Ամերիկյան կործանիչներն օդ են բարձրացել հնարավոր սպառնալիքը որսալու համար:

Տարհանումը սկսվել է տեղի ժամանակով ժամը 09:00-ին, ավարտվել մոտ կես ժամում:

Associated Press-ը փոխանցում է, որ տագնապը հայտարարվել է արգելված օդային գոտում փոքր օդանավի հայտնվելուց հետո:

Նույն շարքից