Քաղաքական 

Նիկոլ Փաշինյանը կրկին չի կարողանա վարել կառավարության նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 27-28-ն աշխատանքային այցով կմեկնի Ղրզստանի Հանրապետություն: Նիկոլ Փաշինյանը Բիշքեքում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Այս մասին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից:

Այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ:

Ստացվում է, որ երկրորդ շաբաթն անընդմեջ Նիկոլ Փաշինյանը չի կարողանալու վարել կառավարության նիստը: Նախորդ անգամ կառավարության ղեկավարը նիստը բաց էր թողել Իտալիա կատարած այցի պատճառով:

Նույն շարքից