Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Նորաձևության ցուցադրությանը մասնակցող այս հմայիչ կանայք հաշմանդամություն ունեն: Բայց այսօր նրանցից յուրաքանչյուրը իր ներքին հմայքով, իր նազանքով, հագուստը ցուցադրելու իր կոկետությամբ շատ ավելի ջերմ էին, պրֆեսիոնալ էին, քան բոլոր Նաոմի Քեմփլները, Քեյթ Մոստերն ու Իրինա Շեյքերը միասին վերցրած:
Այսօր, Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 2-րդ տարեդարձին նվիրված, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը ահա այսպիսի շշմելու ցուցադրություն էր կազմակերպել` ամենասիրուն մոդելներով»: