Ցիտրուսային մրգերը օգտակար են, եթե մարդը չունի ալերգիա և անհատական անհանդուրժողականություն տվյալ մրգի հանդեպ: Դրանք բարձրացնում են դիմադրողականությունը, հանում են օրգանիզմից տոքսինները և նպաստում բարձր տրամադրությանը:
Այս ամենի հետ մեկտեղ մանդարին պետք է զգուշորեն գործածեն աղեստամոքսային խնդիրներ ունեցող մարդիկ, քանի որ մանդարինը կարող է ալերգիա և ստամոսքսի փքվածություն առաջացնել:
Փորձագետները խորհուրդ են տալիս օրական 4-ից ոչ ավելի մանդարին ուտել, իսկ սննդաբանների կարծիքով մանդարինը պետք է ուտել առավոտյան և կեսօրին՝ մինչև ժամը 17:00-ը, սակայն ոչ քաղցած ժամանակ:
Ճիշտ օգտագործման դեպքում մանդարինն օրգանիզմի համար միայն բարերար ազդեցություն կունենա: Այն հարուստ է վիտամիններով և ունի հակաբորբոքային ազդեցություն: