Կրասնոդարում վթարային վիճակում գտնվող հանրակացարանի բնակիչները դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնությանը: Նրանք շենքի պատին փակցրել են մի մեծ պաստառ, որի վրա գրված է. «Պուտին, օգնի՛ր: Վթարային տունը կարող է փլուզվել կենդանի մարդկանցով»: Նրանք նկարը տեղադրել են ինստագրամյան էջում:
Դեռևս 2016 թ. այդ հանրակացարանի բնակիչները պետք է վերաբնակեցվեին, սակայն այդ ժամանակ քաղաքային իշխանությունները չգտան ուրիշ բնակատեղի և ժամկետը տեղափոխեցին մինչև 2024 թ. ավարտը, սակայն բնակիչները մտավախություն ունեն, որ շենքը կանգուն չի մնա մինչ այդ և կարող է ամեն վայրկյան փլուզվել:
https://www.instagram.com/p/B5TYowbA9gt/