Երևան-Մոսկվա NGT930 չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջից.
«Հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ ս․թ․ նոյեմբերի 26-ին «Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության Բոինգ 737-500 EK 73736 ինքնաթիռը Երևան-Մոսկվա NGT930 չվերթն իրականացնելիս հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում»: